Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի Մարտունու փողոցում մեկնարկել են բազմաբնակարան շենքի շինաշխատանքները (լուսանկարներ)

29 Հոկտեմբեր, 2021 17:28
Ստեփանակերտի Մարտունու փողոցում մեկնարկել են բազմաբնակարան շենքի շինաշխատանքները (լուսանկարներ)

Արցախի Ստեփանակերտ քաղաքի Մարտունու փողոցի թիվ 45 հասցեում մեկնարկել են 5 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքները` Արցախի կառավարության միջոցներով։ Այդ մասին տեղեկանում ենք Արցախի քաղաքաշինության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Շենքի կառուցապատման մակերեսը կազմում է 481 քմ։

Բազմաբնակարան բնակելի շենքում նախագծված է 23 բնակարան, որոնցից մեկսենյականոց 2 բնակարան, երկուսենյականոց 5 բնակարան, երեքսենյականոց 14 բնակարան, չորսսենյականոց 2 բնակարան։

Բնակարանների քանակը և մակերեսները նախագծվել են ըստ ճարտարապետահատակագծային առաջադրանքի։ Բնակարանների մի մասը նախատեսվում է նույն տարածքում` նախկինում հրետակոծությունից ավերված բնակելի տների սեփականատերերին փոխհատուցման նպատակով։

Փոխհատուցման նպատակով նախագծվող բնակարանների մակերեսները և սենյակների թիվը հաստատված է քաղաքապետարանի կողմից։ Տարածքը նախատեսված է բարեկարգել, կանաչապատել։ 

Возможно, это изображение (на открытом воздухе и дерево)

Нет описания фото.

Нет описания фото.

 

Լրահոս

Դիտել ավելին