Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը քննարկել են հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում

29 Հոկտեմբեր, 2021 17:19
Էդուարդ Աղաջանյանը և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը քննարկել են հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում

Հոկտեմբերի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:

Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, արժեւորել Լեհաստանի խորհրդարանի հետ համագործակցությունը:

Խոսելով տարբեր ոլորտներում հայ-լեհական գործակցության զարգացման մասին` հանձնաժողովի նախագահը կարեւորել է «Լեհական մշակույթի օրերի» անցկացումը Հայաստանում եւ դրա շրջանակում կազմակերպվող միջոցառումները: Էդուարդ Աղաջանյանը համոզմունք է հայտնել, որ  նման նախաձեռնությունները նպաստում են երկու երկրների ժողովուրդների միջեւ մշակութային կապերի ընդլայնմանը:

Քննարկվել է նաեւ հայկական մշակութային ժառանգությունը Լեհաստանում ներկայացնելու հնարավորության հարցը:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է Հայաստանի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:

Անդրադարձ է եղել հետպատերազմյան իրավիճակին: Էդուարդ Աղաջանյանը բարձր է գնահատել 44-օրյա պատերազմից հետո Լեհաստանի իշխանությունների աջակցությունն արցախցի դեռահասների երկշաբաթյա այցը Լեհաստան կազմակերպելու հարցում:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Լեհաստանի միջխորհրդարանական կապերի խորացումը` ընդգծելով փոխայցերի եւ բարեկամական խմբերի գործունեության աշխուժացումն այդ գործում: ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի նորընտիր ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ իր արդյունավետ եւ բեղմնավոր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

Պավել Չեպլակի խոսքով` համագործակցության բնագավառների ընդլայնման գործում իրենց ուրույն դերը կարող են ունենալ միջխորհրդարանական կապերը, բարեկամական խմբերի արդյունավետ շփումները:

Լրահոս

Դիտել ավելին