Կարևոր իրադարձություններ

Բյուրականի անտառպետությունում շուրջ 2000 հացենու շիվ տնկեցինք. Ռոմանոս Պետրոսյան

29 Հոկտեմբեր, 2021 17:00
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Բյուրականի անտառպետությունում շուրջ 2000 հացենու շիվ տնկեցինք. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. 

«Ապարանի անտառտնտեսության Բյուրականի անտառապետությունում շուրջ 2.000 հացենու շիվ տնկեցինք ԱԻՆ Հրշեջ Փրկարարական Ծառայության աշխատակիցների եւ անտառապահների հետ միասին։

Շնորհակալությունս եմ հայտնում մեր հրշեջ-փրկարարներին՝ բարեխիղճ աշխատանքի եւ արհեստավարժ ծառայության համար։

Անտառային հրդեհների դեմ տարվող համատեղ պայքարին զուգահեռ՝ այսօրվա ծառատունկը նաեւ խորհրդանշում է երկու գերատեսչությունների ընդհանուր ջանքի ու տեսլականի համատեղումը՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի»։

 

Լրահոս

Դիտել ավելին