Կարևոր իրադարձություններ

«Մուրացան» ԲԿ-ում հոսպիտալացված է Քովիդ-19-ով հիվանդ 17 երեխա, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր

29 Հոկտեմբեր, 2021 16:52
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
«Մուրացան» ԲԿ-ում հոսպիտալացված է Քովիդ-19-ով հիվանդ 17 երեխա, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցումայս պահին հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 17 երեխա։

«Այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում էի, զեկուցեմ բոլոր «մտահոգ մասնագետներին» թե ինչ է կատարվում մանկական Covid բաժանմունքում․ Եվ այսպես, այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։ Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են , 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19․․․»,- գրել է Մուրադյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին