Կարևոր իրադարձություններ

ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կան 1 զոհ և 1 վիրավոր

29 Հոկտեմբեր, 2021 16:10
ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կան 1 զոհ և 1 վիրավոր

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11։53-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվել ձորը․ կա 1 զոհ և 1 վիրավոր։

Փրկարարները դադարեցրել են բեռնատարի դիզելային վառելիքի արտահոսքը:

 

Լրահոս

Դիտել ավելին