Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Աձնագրային ծառայությունները աշխատելու են հոկտեմբերի 30-ին և 31-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10.00-ից 17.00-ն

29 Հոկտեմբեր, 2021 15:30
Աձնագրային ծառայությունները աշխատելու են հոկտեմբերի 30-ին և 31-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10.00-ից 17.00-ն

2021 թ. դեկտեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պատշաճ կազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թ. հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամբ սահմանված տեղեկանքները տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները աշխատելու են 2021 թվականի հոկտեմբերի 30-ին և 31-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10.00-ից 17.00-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից։

Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու:

Լրահոս

Դիտել ավելին