Եվրովապյի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նոյեմբերի 3-5-ը կայցելեն Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքից:
Հիմնականում քննարկվելու են ընտրական բարեփոխումները, սահմանադրական ինստիտուտների փոխհարաբերությունները, դատական համակարգի անկախությունը, ԶԼՄ-ների կարգավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու դրա հետևանքները ՀՀ-ի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա:
Համազեկուցողները Երևանում բարձր մակարդակի հանդիպումներ կունենան ՀՀ իշխանությունների, խորհրդարանական հանձնաժողովների անդամների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների ու ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
Նախատեսված են նաև հանդիպումներ դատական համակարգի, դիվանագիտական անձնակազմի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: