Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ-ում հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի համար

29 Հոկտեմբեր, 2021 13:31
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ-ում հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի համար

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակը հաստատող տեղեկանք ստանալու նպատակով հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

Կազմակերպության դեպքում՝

օտարերկրյա պետությունում ստացած եկամուտների մեծության վերաբերյալ փաստաթղթերի պատճենները.

առկայության դեպքում՝ նաև եկամուտների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:

Ֆիզիկական անձի դեպքում`

օտարերկրյա պետությունում ստացած եկամուտների մեծության վերաբերյալ փաստաթղթերի պատճենները.

քաղաքացու անձնագրի բոլոր էջերի պատճենները.

ՀՀ-ում անձի գտնվելու ժամանակահատվածի հաշվարկման աղյուսակը

(ՀՀ հարկային օրենսգրքի 314-րդ հոդված):

 

Լրահոս

Դիտել ավելին