Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    490

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,42
    6,66

Կարևոր իրադարձություններ

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծվելու է, բայց որոշ խնդիրների պատճառով գործընթացը հապաղում է. Անդրանիկ Քոչարյան

29 Հոկտեմբեր, 2021 12:22
44-օրյա պատերազմի հանգամանքները  քննող հանձնաժողովը ստեղծվելու է, բայց որոշ խնդիրների պատճառով գործընթացը հապաղում է. Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքները  քննող հանձնաժողովը ստեղծվելու է, բայց որոշ խնդիրների պատճառով գործընթացը հապաղում է: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք հապաղել ենք, որպեսզի նրանք իրենց թույլտվության փաստաթղթերը կարգի բերեն: Համբերատար սպասել ենք այդ գործընթացի ավարտին, բայց գործընթացը չի ավարտվել: Ընդդիմադիր մեր 4 գործընկերներից 3-ը ստացել են, 1-ը՝ չի ստացել:

Պարոն Ղազինյանը չի էլ ներկայացրել թույլտվության համապատասխան փաստաթղթերը, որպեսզի կարողանա գաղտնի փաստաթղթերից և փակ ռեժիմներից օգտվելու հնարավորություն ունենա: Այնպես որ՝ մենք հապաղում ենք, որ վաղը ընդդիմությունը մեզ չմեղադրի, ասի՝ «դուք շուտ սկսեցիք, որ մենք չմասնակցենք», չէ, ամեն ինչ պատրաստ է սկսելու, մի քիչ էլ կսպասենք, գուցե, մեկ շաբաթ, գուցե պարոն Ղազինյանն, այնուամենայնիվ, կողմնորոշվի՝ ինքը Պաշտպանության հանձնաժողովի լիարժեք անդա՞մ է, թե՞ ոչ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Լրահոս

Դիտել ավելին