Կարևոր իրադարձություններ

Ուշադրության կենտրոնում են մարզում գործող բոլոր հաստատությունները. քննարկում՝ Սյունիքի մարզպետարանում

29 Հոկտեմբեր, 2021 10:17
Ուշադրության կենտրոնում են մարզում գործող բոլոր հաստատությունները. քննարկում՝ Սյունիքի մարզպետարանում
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Կապանում հանդիպում է ունեցել ոչ մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների՝ Կապանի թիվ 2 և 9 ավագ դպրոցների, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի, Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի տնօրենների հետ։
 
Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։
 
Մարզպետի նախաձեռնությամբ կայացած հանդիպում-քննարկման նպատակն էր ցույց տալ, որ մարզպետարանի ուշադրության կենտրոնում են մարզում գործող բոլոր հաստատությունները՝ անկախ ենթակայությունից, տեղեկանալ նրանց հիմնախնդիրներին ու աշխատանքին։
 
Տնօրեններից յուրաքանչյուրը ներկայացրել է իր ղեկավարած կառույցը, գործառույթները, պայմաններն ու կարիքները, խնդիրներն ու առաջարկները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզպետարանի հետ առավել ակտիվ համագործակցության վերաբերյալ։ Արձանագրվել են այս կազմակերպությունների մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար մարզպետարանը կդիմի կառավարությանը։
 

Լրահոս

Դիտել ավելին