Կարևոր իրադարձություններ

Երբ Հայաստանում կլինի Վանո Սիրադեղյանի աճյունը. «Իրավունք»

29 Հոկտեմբեր, 2021 08:53
Երբ Հայաստանում կլինի Վանո Սիրադեղյանի աճյունը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի աճյունը Հայաստան տեղափոխելու կոնկրետ ժամկետները դեռ հայտնի չեն: Անգամ մերձավոր հարազատներն այդ մասին դեռ հստակ պատկեր չունեն:

Ամեն դեպքում, Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, պատասխանելով մեր հարցինª միայն նշեց. «Տեղափոխման գորընթացն այս պահին ընթանում է: Բայց թե երբ արդեն հայրիկիս աճյունը վերջնականապես կլինի հայրենի երկրում, ցավոք, հստակ նշել չենք կարող: Բայց այն, որ հայրիկիս աճյունը անպայման բերելու ենք, դա քննարկման ենթակա չէ»:

Այլ հարցերի Վանո Սիրադեղյանի որդին չցանկացավ պատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին