Կարևոր իրադարձություններ

Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման կարիքը հասունացել է. ռուս վերլուծաբան. «Ժողովուրդ»

29 Հոկտեմբեր, 2021 08:42
Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման կարիքը հասունացել է. ռուս վերլուծաբան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Չնայած դեռ հստակություն չկա, սակայն նոյեմբերի սկզբին հնարավոր Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպման թեման շարունակում է մնալ վերջին օրերին Հայաստանում քննարկվող ամենաթեժն ու քննարկվողը: Խորհրդարանում այս հարցի շուրջ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց. «Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի»:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ զրուցել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ, որը նկատեց, որ նման հանդիպման կարիքը հասունացել է՝ ընդգծելով, թե նախապատրաստական փուլում նման հանդիպումները բնական են: «Պարզ է, որ հանդիպում պետք է տեղի ունենա, այդպիսին նախապատրաստվում է, սակայն կարծում եմ՝ օրակարգն այնքան էլ հստակ չէ: Ամենայն հավանականությամբ, կան ինչ-որ մշակումներ, պատկերացումներ »,- նշեց Տարասովը:

Վերջինիս խոսքով՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ կողմերի միջեւ իրավիճակը բավականին բարդ է, քանի որ դրական նախադրյալներ գործընթացի համար չկա»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին