Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    553,5
    565,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Հրազդանի բժշկական կենտրոնում բացվել է COVID-19 առանձնացված բաժանմունք

29 Հոկտեմբեր, 2021 00:21
Հրազդանի բժշկական կենտրոնում բացվել է COVID-19 առանձնացված բաժանմունք

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի՝ հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդացությամբ պայմանավորված «Հրազդանի բժշկական կենտրոն»-ի առանձին բաժանմունքում կորոնավիրուսի հիվանդության ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծառայություն ծավալելու վերաբերյալ համապատասխան հրամանի, Հրազդանի բժշկական կենտրոնում բացվել է COVID-19 առանձնացված բաժանմունք, որը ծավալում է կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից:

 Ոչ միայն Հրազդանի բժշկական կենտրոնում, այլ նաև մարզի բոլոր բուժհաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը:

Պատվաստումներն իրականացվում են աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին:

Լրահոս

Դիտել ավելին