Կարևոր իրադարձություններ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 10.5 հա տարածքում բռնկված հրդեհները

29 Հոկտեմբեր, 2021 00:07
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 10.5 հա տարածքում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 3000 քմ,

Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 7000 քմ, Դիմիտրով գյուղում՝ 1000 քմ, Սիս գյուղում՝ 800 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 7000 քմ, Աբովյան քաղաքում՝ 2000 քմ,

Շիրակի մարզի Ամասիա գյուղում՝ 7 հա, Ծաղկուտ գյուղում՝ 5000 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 6010 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 10.5 հա։

 

Լրահոս

Դիտել ավելին