Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում. 38-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

28 Հոկտեմբեր, 2021 23:49
Մահվան ելքով վրաերթ Արագածոտնի մարզում. 38-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին վրաերթ է տեղի ունեցել. 38-ամյա Հարություն Սարգսյանը իր վարած  ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի տղամարդու և մի կնոջ: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փորձել է օգնել տուժածներին և զանգել է «Ապարան» ԲԿ:

Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանգրել են կին հետիոտնի մահը, իսկ տղամարդուն տեղում օգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն:

 Դեպքի վայրում հավաքվածները  նշում էին, որ  վրաերթի  ենթարկվածները ամուսիններ են, սակայն ոչ զագսավորված և առանց մշտական բնակության վայրի ու ավելի շատ լինում էին փողոցներում: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին