Կարևոր իրադարձություններ

Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջներ

28 Հոկտեմբեր, 2021 23:19
Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջներ

Հոկտեմբերի 28-ին՝ ժամ 15:35-ի սահմաններում,  ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն, որ  Դավիթաշեն 3-րդ թաղամասի 6/2  շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:   Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջները, որոնք և մարել են նշված շենքի  7-րդ բնակարանում առաջացած հրդեհը. բարեբախտաբար, վիրավորներ չկան:

Աղբյուրի հաղորդմամբ, մի քանի քաղաքացիներ ասում էին, որ այդ բնակարանը 20 տարուց ավելի օգտագործվում է Ալվարդ Մանուկյանի կողմից ու հիմա Դավիթաշենի թաղապետարանի ինչ-որ պաշտոնյա երևի աչք է դրել այդ տարածքի վրա ու փորձում է այդ կնոջից բնակարանի ահագին հատված «խլել»: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին