Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Ամերիաբանկի թվայնացման օրակարգ. էկոհամակարգեր. 2021թ. 3-րդ եռամսյակի ցուցանիշների ամփոփում (լուսանկարներ)

28 Հոկտեմբեր, 2021 22:15
Ամերիաբանկի թվայնացման օրակարգ. էկոհամակարգեր. 2021թ. 3-րդ եռամսյակի ցուցանիշների ամփոփում (լուսանկարներ)

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Բանկի հաջողության գրավականը անընդմեջ փոխակերպվող մտածելակերպն է: Բանկի ընթացիկ տարվա առաջնահերթություններն են թվային վերափոխումն ու դիվերսիֆիկացումը և այդ փոփոխությունների ու վերափոխման ճանապարհին առաջնորդի դեր ստանձնելը:

Ամերիաբանկի 3-րդ եռամսյակի  գործունեության արդյունքները վկայում են, որ Բանկը Հայաստանի բանկային համակարգում շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը հիմնական ցուցանիշների գծով, մասնավորապես, ակտիվներ /1,079 մլրդ ՀՀ դրամ/, պարտավորություններ /955 մլրդ ՀՀ դրամ/, վարկային ներդրումներ /660 մլրդ ՀՀ դրամ/, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններ /672 մլրդ ՀՀ դրամ/, զուտ շահույթ /14 մլրդ ՀՀ դրամ/ մասով: Կանոնադրական կապիտալի գծով Բանկը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը /54 մլրդ ՀՀ դրամ/:

2021 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով` Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 7.13 մլրդ դրամի հարկ (30.09.21 դրությամբ): Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 62.5%-ով: 

ՀՀ հարկային ծառայության կողմից հրապարակված ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի համաձայն` Ամերիաբանկը 2021թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:  

Ամերիաբանկը, մշտապես փնտրելով նոր, ավելի առաջադեմ, ավելի անհատականացված և արդյունավետ գործիքներ, շարունակում է տրամադրել իր հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ և գործարար լուծումներ:

Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ, որը.

  • ·         հնարավորություն է տալիս իր հաճախորդներին բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում (ՓՄՁ վարկավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկեր, սպառողական վարկեր),
  • ·         թույլ է տալիս հաշվի բացումից մինչև քարտի տրամադրում և ֆինանսավորման համար դիմելու ուղին անցնել Ամերիա էկոհամարգերի առցանց միջավայրում,
  • ·         ոչ միայն լուծում է հաճախորդների ֆինանսական կարիքները, այլև առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմավետ ուղի էկոհամակարգերի` թվային նպատակային հարթակների միջոցով:

 

Ամերիա Բիզնես հարթակ/ ՓՄՁ օնլայն վարկեր

Ամերիա բիզնես հարթակը գործում է մեկ պատուհանի սկզբունքով: Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն առանց Բանկ այցելելու բացել հաշիվ Ամերիաբանկում, ստանալ անվճար բիզնես քարտ և Օնլայն/Մոբայլ բանկինգ, օնլայն վարկ` 5 րոպեում (մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ հաստատվող վարկի դեպքում)` նաև հարկային հածվետվությունների հիման վրա: Ամերիա Բիզնես հարթակից կարող են օգտվել ինչպես Բանկի գործող հաճախորդները, այնպես էլ այն գործարարները, որոնք կցանկանան Ամերիաբանկի հետ սկսել ու զարգացնել իրենց բիզնեսը: Հարթակը շարունակաբար կկատարելագործվի` առաջարկելով նոր լուծումներ ՓՄՁ-ների համար` ապահովելով բիզնես, ֆինանսական և ոչ ֆինանսական հնարավորությունների համապարփակ էկոհամակարգ: 

 

Սմարթ հաշիվ

Սմարթ հաշիվն ամբողջությամբ առցանց բացվող բանկային հաշիվ է, որի արդյունքում հաճախորդին տրամադրվում է նաև միջազգային անվճար վճարային քարտ` անվճար առաքումով,  և Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգ, որի միջոցով 24/7 ռեժիմով վերջինս կարող է կառավարել իր հաշիվներն ու կատարել հասանելի գործարքներ:

 

Օնլայն վարկեր անհատների համար

Ամերիաբանկը ստեղծել է ֆիզիկական անձանց առցանց վարկավորման customer.ameriabank.am հարթակը, որը հնարավորություն է տալիս առանց Բանկ այցելելու դիմել ֆինանսավորման համար և ստանալ հայտի պատասխանը 5 րոպեում:

Կառուցապատողների առաջարկները մեկ հարթակում

Առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման estate.ameriabank.am հարթակում ներկայացված են Բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների: 

Ավտոսրահների առաջարկները մեկ միասնական հարթակում

Ամերիաբանկը ստեղծել է automarket.ameriabank.am միասնական հարթակ ավտոմեքենաների դիլերների մեծ ցանցի համար։ Ընտրելով մեքենան և նույն պահին ծանոթանալով վարկավորման պայմաններին` հաճախորդները կարող են անմիաջապես պարզել, թե որքան վարկ կարող են ստանալ, այնուհետև այցելել ավտոսրահ: 

Բացի թվարկված առցանց հարթակներից` Բանկը ստեղծել է նաև այլ առցանց գործիքներ` Ameriastream` դրամային արագ փոխանցումներ հեռախոսով, առցանց վճարումներ կայքի միջոցով, Օնլայն ապահովագրություն` մի շարք ապահովագրական պայմանագրերի կնքում` առանց Բանկ այցելելու, www.liooli.am` Օնլայն գնումների հարթակ, որտեղ ներկայացված է հայ արտադրողների ապրանքատեսականին:

 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքներով Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

 

Լրահոս

Դիտել ավելին