Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    553,5
    565,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ)

28 Հոկտեմբեր, 2021 19:58
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (տեսանյութ)

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Լուսինե ՀովհաննիսյանիՏիգրան Սիմոնյանի, վարչական դատարանի դատավոր Վարազդատ Միքայելյանի, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արուսյակ Ալեքսանյանի, Դավիթ Արղամանյանի, Ռազմիկ ՄարիկյանիՏաթևիկ ՄուրադյանիԱրշակ ՄաթևոսյանիԱրմեն ՊողոսյանիԱրմեն ՇիրոյանիԳևորգ Պողոսյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյոմ Ավետիսյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Դավթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Վարոսյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանի երդման արարողությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին՝ նշելով, որ երկիրը, ազնիվ, նվիրված մարդկանց կարիք ունի: «Դատական համակարգի գործունեությունը մեծ ազդեցություն ունի երկրի, մշակույթի, մարդկանց հոգեբանության, նաև ներդրումային միջավայրի վրա: Այն երկիրը, որտեղ կա ազատ և անկախ դատական համակարգ, գրավիչ է նաև արդյունաբերության իմաստով: Այսօր շատ երկրներ կան, որոնց մարդիկ վստահում և ներդրումներ են անում, որովհետև վստահում են երկրի դատաիրավական համակարգին: Այնպես որ, հաջողություն եմ մաղթում ձեզնից յուրաքանչյուրին, ուրախ եմ, որ մեր դատական համակարգում կանանց թիվն աճում է: Ձեզ բոլորիդ հաջողություն եմ մաղթում»,- մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանը:

Լրահոս

Դիտել ավելին