Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490,5
    497,5

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

Շիրակում անցկացվել է որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը թեմայով վարժանք. ԱԻՆ

28 Հոկտեմբեր, 2021 19:51
Շիրակում անցկացվել է որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը թեմայով վարժանք. ԱԻՆ

«Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Վարժանքի ընթացքում իրականացվել են գործնական միջոցառումներ՝ կոմունալ-տեխնիկական ցանցերի, ինչպես նաև հրդեհային և փրկարարական հետախուզություն, իրավիճակի գնահատում, որոնողափրկարարական, վթարավերականգնողական աշխատանքներ, տեսակավորման կետի ծավալում, տուժածներին առաջին օգնության ցուցաբերում, գազատար խողովակի խցափակում:

Ուսումնավարժությանն ընդգրկված էին՝ փրկարարական և ոստիկանության մարզային վարչությունների, Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների աշխատակիցները, Մարալիկի քաղաքապետարանի ղեկավար կազմը:

Ուսումնավարժության ղեկավար, Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանի գլխավորությամբ իրականացվեց կատարված աշխատանքների վերլուծություն: Արձանագրվեցին թերությունները, տրվեցին համապատասխան ցուցումներ:

Լրահոս

Դիտել ավելին