Կարևոր իրադարձություններ

Կոմունիկացիաների ապաարգելափակման ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է. Զախարովա

28 Հոկտեմբեր, 2021 19:46
Կոմունիկացիաների ապաարգելափակման ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է. Զախարովա

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողի՝ Անդրկովկասում տրանսպորտային կոմունիկացիաների ապաարգելափակման վերաբերյալ հարցին, նշել է.

«Այս մեխանիզմի ութ նիստ է կայացել, բոլոր կողմերը բարձր են գնահատել դրա գործունեությունը: Ընդհանուր առմամբ, արդեն եղել են բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք արվել են անմիջապես նիստերի արդյունքներով:

Ուստի կարող եք այդ խմբի աշխատանքի մանրամասներին անձամբ ծանոթանալ:

Ըստ այդմ, մենք ճիշտ ենք համարում այն հայտարարությունները և քայլերը, որոնք նպաստում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և կոմունիկացիոն ուղիների ապաարգելափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին