Կարևոր իրադարձություններ

Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել չորս զինծառայող. ՀՀ ՊՆ

28 Հոկտեմբեր, 2021 17:35
Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել չորս զինծառայող. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։ Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին