Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳ փոխնախարար Ղևոնդյանը և ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը քննարկել են բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր

28 Հոկտեմբեր, 2021 17:22
ՀՀ ԱԳ փոխնախարար Ղևոնդյանը և ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը քննարկել են բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր

Հոկտեմբերի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբայի հետ՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ուկրաինական համագործակցության հիմնական ուղղություններին, քննարկվել են առևտրատնտեսական փոխգործակցության ծավալների ավելացման, ինչպես նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղիները։

Քննարկվել են նաև բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր, ընդգծվել մշակութային և հումանիտար բնագավառներում նախագծերի խթանման կարևորությունը։

Նախարարի տեղակալը դեսպանին շնորհակալություն է հայտնել երկու երկրների ժողովուրդների բարեկամությանը համահունչ երկկողմ համագործակցության աշխուժացմանը միտված ջանքերի համար՝ մաղթելով քաջառողջություն և հաջողություններ հետագա գործունեությունում։

Լրահոս

Դիտել ավելին