Կարևոր իրադարձություններ

ԱՀ խորհրդարանը հրավիրել է հերթական լիագումար նիստը

28 Հոկտեմբեր, 2021 17:29
ԱՀ խորհրդարանը հրավիրել է հերթական լիագումար նիստը
Հոկտեմբերի 28-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստ: Այն վարում էր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
 
Նիստը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում զոհված հայորդիների: Այնուհետև ԱԺ խոսնակը անդրադարձավ համավարակի վտանգներն՝ կոչ անելով կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել:
 
Անցնելով օրակարգի հարցերին՝ պատգամավորները նախ քննարկեցին <<<<Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին>> օրինափաթեթը:
 
Պատգամավորների հարցադրումներից ու հիմնական զեկուցողի պարզաբանումներից հետո 19 կողմ, 7 դեմ ձայների համամասնությամբ օրինափաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ:
 
Հաջորդիվ քննարկվել է <<Առևտրի և ծառայությունների մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
 
27 կողմ ձայնով խորհրդարանը հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը :
 
 Լիագումար նիստը եզրափակվեց պատգամավորական հայտարարություններով: Հնչեց 4 հայտարարություն Գագիկ Բաղունցի, Գեղամ Ստեփանյանի, Սեյրան Հայրապետյանի և Մետաքսե Հակոբյանի կողմից:
 
Մանրամասներն՝ ԱՅՍՏԵՂ։
 

Լրահոս

Դիտել ավելին