Կարևոր իրադարձություններ

«Եռաբլուր»-ում շիրմաքարերի ձեռքբերման և տեղադրման համար կառավարությունը 1 մլրդ 87 մլն կտրամադրի

28 Հոկտեմբեր, 2021 17:07
«Եռաբլուր»-ում շիրմաքարերի ձեռքբերման և տեղադրման համար կառավարությունը 1 մլրդ 87 մլն կտրամադրի

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների շիրմաքարերի և դրանց լրակազմերի ձեռքբերման և տեղադրման նպատակով կառավարությունը 1 մլրդ 87 մլն 75 հազար ՀՀ դրամ կհատկացնի ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Հիմնավորման համաձայն՝ համագործակցելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր ճարտարապետ Ա. Մխիթարյանի հետ, մշակվել է պանթեոնում հուղարկավորված՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցման, պանթեոնի տարածքի բարեկարգման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի էսքիզային նախագիծ-առաջարկը, որը հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին