Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ

28 Հոկտեմբեր, 2021 16:42
Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին: Հակոբ Արշակյանն ընտրվել է Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:

Քննարկվել են հանձնաժողովների կողմից մշակվող մի շարք մոդելային իրավական փաստաթղթերի նախագծեր: Հայկական կողմի ներկայացրած առաջարկների հիմնական մասն արտացոլվել է հավանության արժանացած նախագծերում:

Որոշում է ընդունվել դիտողություններն ու առաջարկները փոխանցել նախագծերը մշակողներին` հաջորդ նիստերում քննարկելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին