Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ցերեկը կնվազի 4-6 աստիճանով

28 Հոկտեմբեր, 2021 14:37
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, ցերեկը կնվազի 4-6 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

 

Լրահոս

Դիտել ավելին