Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. «Հայկական ժամանակ»

28 Հոկտեմբեր, 2021 14:15
Գեղարքունիքի մարզում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. «Հայկական ժամանակ»

Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը:

Նրա խոսքերով՝ սկզբում խոսքը 1 զինծառայողի մասին էր, հետո պարզ դարձավ, որ նրանք կարծես թե 4-ն են:

«Զինծառայողների թվի մասով հստակ տեղեկություն այս պահին չունեմ: Զինծառայողները ստացել են վնասվածքներ, բայց ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Տեղափոխվել են հոսպիտալ»,- ասել է համայնքապետը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին