Կարևոր իրադարձություններ

Արամ Վարդևանյանը տղամարդուն անվայել արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին. պահանջում եմ, որպեսզի նա ներողություն խնդրի. Անահիտ Ավանեսյան

28 Հոկտեմբեր, 2021 13:08
Արամ Վարդևանյանը տղամարդուն անվայել արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին. պահանջում եմ, որպեսզի նա ներողություն խնդրի. Անահիտ Ավանեսյան

Երեկ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը, թե պատգամավորին և թե ընդհանրապես տղամարդուն անվայել արտահայտություններ է թույլ տվել իմ հասցեին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ես հրապարակավ պահանջում եմ, որպեսզի Արամ Վարդևանյանը ներողություն խնդրի: Իմ կողմից հնարանարավորինս բոոր իրավական գործիքները օգտագործելում եմ, որպեսզի նա պատիժ կրի իր կողմից թույ տված արտահայտությունների համար»,- ասաց Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը կարծիք էր հայտնել, թե պրոֆեսոր, պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի, կալանքի համար ուղիղ պատասխանատվություն են կրում ոչ միայն իրավապահները, այլ նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

«Հարցն այն է, որ դատարանի կողմից մոտ մեկ ամիս առաջ գրություն է հասցեագրվել առողջապահության նախարարին՝ պարզելու Չարչյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ։ Նախարարն այդպես էլ չի պատասխանել այդ գրությանը։ Մասնագիտական տեսանկյունից սա ոչ միայն խայտառակություն է, այլև լկտի վարքագիծ է պաշտոնի նկատմամբ, նախարարն անգործության է մատնում այս հարցը»,- հավելել էր Վարդևանյանը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին