Կարևոր իրադարձություններ

Դպրոցական արձակուրդը երկու շաբաթով երկարաձգելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ

28 Հոկտեմբեր, 2021 11:23
Դպրոցական արձակուրդը երկու շաբաթով երկարաձգելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից
 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը:
 
Հանրությանը խնդրում ենք հետևել միայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական լրահոսին. տեղեկատվության իսկությունն անհրաժեշտ է ստուգել ԿԳՄՍ նախարարության կայքէջում՝ escs.am և սոցիալական էջերում։
 
ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք դրսևորել մասնագիտական պատշաճ գործելաոճ, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և այս թեմայի վերաբերյալ հիմք ընդունել ԿԳՄՍՆ-ի համապատասխան հայտարարությունը՝ https://escs.am/am/news/10338։
 
 

Լրահոս

Դիտել ավելին