Կարևոր իրադարձություններ

ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթևում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար. «Հրապարակ»

28 Հոկտեմբեր, 2021 09:02
ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթևում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխող ՔՊ-ն իր արսենալի բոլոր զենքերը կիրառում է Տաթեւում իշխանությունն ընդդիմությանը չհանձնելու համար: Իշխող կուսակցությունը երեկ դիմել է վարչական դատարան՝ բողոքարկելով վերահաշվարկի արդյունքները: Մեզ չհաջողվեց պարզել դիմումի բովանդակությունը, սակայն երկրորդ տեղը գրաված «Շանթ դաշինքի» հիմնադիր Շահեն Հարությունյանն ասաց, որ խոսքը 1 անվավեր քվեաթերթիկի վավեր ճանաչելու մասին է: Եթե դատարանը բավարարի ՔՊ պահանջը, ապա Տաթեւում ձայները կհավասարվեն:

Հիշեցնենք, որ «Շանթ դաշինքն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունը միասին ընդամենը 1 մանդատով են ավելի ՔՊ-ից, եթե ձայները հավասարվեն, կհայտարարվեն նոր ընտրություններ: «Մենք շատ ուրախ կլինենք նման զարգացումների դեպքում, քանի որ արդեն ունենք ընդհանուր պատկերը, գիտենք՝ ինչ տեղի ունեցավ, ու պատրաստ ենք անգամ այդ զարգացումների դեպքում էլ ավելի լավ ցուցանիշ գրանցելու:

Մենք մտել ենք պայքարի մեջ, բնականաբար, պայքարը շարունակելու ենք` անկախ նրանից, թե իշխող ուժն ինչ քայլերի կդիմի»,- մեզ ասաց Շահեն Հարությունյանը եւ հիշեցրեց, որ իրենց օգտին 3 նման անվավեր թերթիկ կա․ եթե դատարանը ՔՊ-ի մեկ անվավերը վավեր ճանաչի, ապա դա իրենց համար ՍԴ դիմելու հիմք կդառնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին