Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    493

  • EUR

    550
    562

  • RUB

    6,56
    6,8

Կարևոր իրադարձություններ

Ինչու էր ԱԺ եկել հենց Կամո Քոչունցը. «Ժողովուրդ»

28 Հոկտեմբեր, 2021 08:50
Ինչու էր ԱԺ եկել հենց Կամո Քոչունցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, երկու օր առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցն Ազգային ժողովում էր: Նա հրաժարվեց ինչպես լրագրողների, այնպես էլ պատգամավորների որեւէ հարցի պատասխանելուց: Իսկ ինչո՞ւ էին հենց նորանշանակ տեղակալին գործուղել Ազգային ժողով:

Բանն այն է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներից մեկը՝ Ստեփան Գալստյանը, կալանքի տակ է, մյուս տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ պատերազմի մասով հարուցված քրեական գործ է առկա, մյուս տեղակալ Արայիկ Հարությունյանը, որը եղել է բանակային 2-րդ կորպուսի հրամամանատար, կրկին նոր է նշանակվել պետի տեղակալի պաշտոնում:

Այս ամենը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել հենց Կամո Քոչունցին ուղարկել Ազգային ժողով, որը համեմատաբար ավելի պատրաստված է: Ի դեպ, Պաշտպանության նախարարությունում արդեն խոսակցություններ կան, որ չնայած Կամո Քոչունցը պրոֆեսիոնալ գեներալ է, բայց երկար չի դիմանա ԳՇ պետի տեղակալի պաշտոնում»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին