Կարևոր իրադարձություններ

Վաղը Երևանում և երկու մարզերում գազ չի լինի

28 Հոկտեմբեր, 2021 00:20
Վաղը Երևանում և երկու մարզերում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10/1, 10/2, 10/3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մամիկոնյան փողոցի բազմաբնակարան շենքերի, Վերիշեն, Ակներ գյուղերի գազասպառողների և «Զաքի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորհայք, Սառնակունք, Ծղուկ, Սպանդարյան գյուղերի գազասպառողների և «ՍԿ Կազ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զաքարյան, Աբովյան, Կարբիշև փողոցներով և Բանակի փողոցի 1-ին նրբանցքով պարփակված թաղամասի, Նարեկացի 4-րդ փողոցի և Նարեկացի փողոցի թիվ 47, 49 բազմաբնակարն շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

 

Լրահոս

Դիտել ավելին