Մարտունիում բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Բաժանմունքը բացվել և անհրաժեշտ սարքավորումներով համալրվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության շրջանակում:
Նորաբաց բաժանմունքը նախատեսված է շրջանի բնակչությանը ժամանակին, որակյալ և անհետաձգելի բուժօգնության համար: