Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Նիգերիայում երեխաները վախենում են դպրոց հաճախել

27 Հոկտեմբեր, 2021 22:28
Նիգերիայում երեխաները վախենում են դպրոց հաճախել

 Նիգերիայի նախագահը՝ Մուհամադու Բուհարին, հայտարարել է, որ երկրում  ավելի քան 12 մլն երեխա դպրոց չի հաճախում, քանի որ վախենում է առևանգվել զինյալների կողմից: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Նախագահը մասնավորապես նշել է.

«Այս պահի դրությամբ ավելի քան 12 միլիոն երեխա ունի հոգեբանական տրավմա, վախենում է դպրոց հաճախել: Կրթական համակարգի վրա հարձակումները, մասնավորապես աշակերտների առևանգումը, զինյալների գործողությունների աճը, դպրոցներում ընդհանուր անվտանգության բացակայությունը վատացրել են իրավիճակը՝ մեծացնելով այն երեխաների թիվը, ովքեր չեն ցանկանում հաճախել դպրոց»:

Նիգերիայում վերջին տարիներին շատացել են աշակերտների առևանգումները. զինյալները առևանգում են նրան և հետո գումար պահանջում ծնողներից:

Վերջին մեկ տարվա ընթացքում նրանք առևանգել են ավելի քան 1000 երեխայի:

 

Լրահոս

Դիտել ավելին