Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի Toyota-ն, թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսն ու կայանված Toyota Land Cruiser-ը

27 Հոկտեմբեր, 2021 21:50
Ավտովթար Երևանում. բախվել են ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի Toyota-ն, թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսն ու կայանված Toyota Land Cruiser-ը

Այսօր՝ ժամը 14:30-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում բախվել են  ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հատուկ ուղեկցող վաշտի 0029  տարբերանշանով Toyota  Corolla-ն, թիվ 39 երթուղին սպասարկող, Վահան Ավագյանի վարած Hyundai մակնիշի  և կայանված, Սուրեն Ավագյանին պատկանող Toyota  Land Cruiser մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները:

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր ե նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին