Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. 3 ավտոմեքենաներ են բախվել. կա վիրավոր

27 Հոկտեմբեր, 2021 21:12
Խոշոր ավտովթար Երևանում. 3 ավտոմեքենաներ են բախվել. կա վիրավոր

Այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում, Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում բախվել են Nissan, Volkswagen և Toyota Camry մակնիշի  ավտոմեքենաները: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, մեկ հոգի տուժել է վթարի հետևանքով. նրան տեղափոխել են «Արմենիա» ԲԿ:

Առաջինը քաղաքացիներն են օգնություն ցուցաբերել վիրավորին, մինչ դեպքի վայր կհասնեին բժիշկները և կտեղափոխեին բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրի մոտակայքում բնակվող քաղաքացիները, սակայն, դժգոհություններ ունեին: Նրանք ասում էին. «էս Մամիկոնյանց փողոցը որոշ վայ վարորդներ դարձրել են մրցավազքի վայր: Կեսգիշերից հետո այդ  վայ վարորդները մեքենաները այնպիսի դժոխային արագությամբ են վարում, որ անգամ փակված լուսամուտներով լսում ենք դրանց ճռոցները: Բազմաթիվ անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարան ու ՀՀ ճանապարհային ոստիկանություն, որպեսզի այս վայրում գոնե 2 տեղ արհեստական անհարթություն սարքեն, սակայն սայլը տեղից չի շարժվում ու ամեն անգամ՝ ավտովթարներ, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին