Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490,5
    497,5

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ վերանորոգվում է Հալեպի Սբ Գևորգ եկեղեցին

27 Հոկտեմբեր, 2021 20:29
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ վերանորոգվում է Հալեպի Սբ Գևորգ եկեղեցին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աջակցությամբ վերանորոգվում է Հալեպի Սբ Գևորգ եկեղեցին: Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսության տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասված է.

«Սուրիոյ տագնապէն ետք, Սուրիոյ հայութեան վերականգնումի աշխատանքները միշտ կը մնան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կարեւոր առաջնահերթութիւններէն մէկը: Անցնող տարիներուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր այցելութիւններով եւ այլ աշխատանքներով, ո՛չ միայն քաջալերեց Սուրիոյ հայութեան վերակազմակերպումն ու վերականգնումը, այլ նաեւ նեցուկ ու մասնակից դարձաւ վերականգնումին նպաստող շարք մը ծրագիրներու իրագործման:

Այս ծիրէն ներս, Հոլանտայի եկեղեցիներուն կողմէ, Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին ճամբով, Նորին Սրբութիւնը օժանդակութիւն ապահովեց Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանի նորոգման: Նորոգման աշխատանքները աւարտած են: Միացեալ Նահանգներու Արեւելեան Թեմին ճամբով շուտով պիտի վերանորոգուի Հալէպի Ս. Գէորգ եկեղեցին, ինչպէս նաեւ Հ.Մ.Ը.Մ.ի մարզադաշտը:

Վեհափառ Հայրապետը կը շարունակէ իր անմիջական աջակցութիւնը ընծայել ո՛չ միայն Հալէպի, այլ՝ Սուրիոյ տարբեր հայահոծ շրջաններու նորոգման ծրագիրներու իրագործման, ինչպէս նաեւ օժանդակութեան աշխատանքներուն»:

Լրահոս

Դիտել ավելին