Կարևոր իրադարձություններ

Քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, 99 տոկոսով համընկնում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին. Փաշինյան

27 Հոկտեմբեր, 2021 20:13
Քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, 99 տոկոսով համընկնում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին. Փաշինյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով պատգամավոր  Արմենուհի Կյուրեղյանի հարցին, թե արդյո՞ք վարչապետը ևս կարծում է, որ իսկապես  սահմանային հարցերի քննարկումների ժամանակ եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) քննարկումներ են պետք, արդյոք դրանք ռուսական բանակի գլխավոր շտաբի քարտեզների շո՞ւրջ են անցնելու, եւ եթե այո, արդյոք վարչապետը համոզվա՞ծ է, որ այդ քարտեզները համընկնում են կամ գոնե ունեն 2016 թվականի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հետ նմանություն, ասաց, որ ինքը համոզված է, որ քարտեզները, որոնց մասին հիշատակել է Վլադիմիր Պուտինը, եթե ոչ 100, ապա գոնե 99 տոկոսով համընկնում են ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով ներկայացվածին:

Ապա Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Այո, Ռուսաստանի նախագահն այդ մասին խոսել է, եւ, այո, ես կարծում եմ, որ պետք են այդ քարտեզներն ու այդ քննարկումները, բայց դա չի նշանակում, որ այդ քարտեզների օրինակներից ՀՀ-ում չկան»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին