Վեդիում ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորելու է Գարիկ Սարգսյանը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով.
«Դե ինչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն պաշտոնապես հրապարակեց դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորող թեկնածուների անունները։
ՈՒրախ եմ տեղեկացնել, որ Վեդի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու համամասնական ցուցակը գլխավորելու եմ ես։ Առաջիկայում ավագանու մեր մրցունակ թիմով ներկայանալու ենք Ձեզ և ներկայացնելու ենք համայնքի զարգացման մեր իրատեսական ծրագրերը և տեսլականը։
ՈՒզու՞մ ես շենացնել հայրենիքդ,
Սկսիր քո՛ համայնքից»: