Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    552,5
    564,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ դպրոցների ու բուհերի առկա կամ հեռակա ուսուցման անցնելու ժամկետների մասին

27 Հոկտեմբեր, 2021 17:35
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ դպրոցների ու բուհերի առկա կամ հեռակա ուսուցման անցնելու ժամկետների մասին

Հոկտեմբերի 27-ին՝ կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նարեկ Բաբայանի հարց ուղղեց ԿԳՄՍՆ նախարար Վահրամ Դումանյանին այն մասին, թե արդյո՞ք հնարավոր է անցնել նորից նախկին ռեժիմներին, քանի որ հանրության շրջանում կան բավականին հարցումներ ու լարումներ։ Ինչպես նաև  ինչ գործիքների միջոցով է հնարավոր թույլ չտալ, որպեսզի արձակուրդները երկարացվեն ու նորից անցնեն առցանց ուսուցման, քանի որ  դրա արդյունավետությունը ավելի պակաս է․

«Այդ հարցը շատ հստակ ու սպառիչ պատասխան այսօր չունի, որովհետև իրավիճակն անկանխատեսելի է ընդհանրապես այս համավարակի հետ կապված։ Մենք միանշանակ կողմ ենք առկա ուսուցմանը, բայց պայքար է գնում համարավարակի հետ, վիրուսի տարածման հետ։ Մենք մեր ունեցած հնարավորություններով փորձում ենք դիմակայել։ Առայժմ այսքանը։ Ընթացքը, մոնիթորինգը, իրավիճակի վերլուծությունը, հնարավորությունները ցույց կտան, թե հետագայում ինչպես կվարվենք»,-ասաց Վահրամ Դումանյանը։

Նախարարը նշեց, որ ինչպես ասվել է՝ բուհերում առայժմ մինչև նոյեմբերի 15-ն է հեռավար, հույս ունենալով, որ հնարավոր կլինի անցնել առկայի։ Բայց չենք կարող իմանալ՝ ինչ կլինի նոյեմբերի 15-ին իրավիճակը՝ դրանից կախված որոշում կընդունենք։ Նախարարը նշել է որ Նույն կերպ է նաև  հանրակրթական դպրոցներում։ Այնտեղ ավելի հեշտ էր, քանի որ արձակուրդի շրջան էր և  ուղղակի երկարացվեց արձակուրդը՝ հետագա արձակուրդների կամ ուսումնական պրոցեսի ժամկետների վերանայման պայմանով։

Լրահոս

Դիտել ավելին