Կարևոր իրադարձություններ

Մենք չենք թողնի, որ որևէ քաղաքապետ, համայնքի ղեկավար նստի և ոչ մի բան չանի՝ պատճառաբանելով, որ փող չկա. Նիկոլ Փաշինյան

27 Հոկտեմբեր, 2021 17:22
Մենք չենք թողնի, որ որևէ քաղաքապետ, համայնքի ղեկավար նստի և ոչ մի բան չանի՝ պատճառաբանելով, որ փող չկա. Նիկոլ Փաշինյան

Մենք չենք թողնի, որ որևէ քաղաքապետ, համայնքի ղեկավար նստի և ոչ մի բան չանի՝ պատճառաբանելով, որ փող չկա. դա շատ ընդունված պրակտիկա է:Այս մասին ասաց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք փողի տեղն էլ ենք ցույց տալիս, փողը հավաքելու ձևն էլ ենք ցույց տալիս, պարտադրում ենք, որ դա անեն, ուրիշ տարբերակ չունեն, հետո մեխանիզմն այնպես ենք դնում, որ դա ներդնեն որպես կապիտալ ներդրում, որպեսզի մարդն իր համայնքում կյանքի փոփոխությունը տեսնի»,- ասաց վարչապետը:

«ՀՀ-ում սուբվենցիոն  ծրագրերը շատ կարևոր նշանակություն են ունեցել, որովհետև ըստ էության 2019-ից մինչև օրս ՀՀ-ում գործնականում չեք գտնի մի քաղաք և խոշորացված բնակավայր, որտեղ լայնածավալ ծրագրեր չեն իրականացվում: Հիմնանորոգվում են փողոցներ, որոնք 30-40 տարի չեն նորոգվել, նորոգվում են տանիքներ, որոնք 25-30 տարի չեն նորոգվել: Սա եղել է կառավարության առաջ դրած հարցը և պահանջը, պայմանը՝ համայնքների առաջ, որ մենք պետք է լայնածավալ ծրագրեր իրականացնենք ՀՀ բոլոր համայնքներում: 2018-2020 թթ ընթացքում սուբվենցիոն  ծրագրերի վրա ծախվել է 40.5 մլրդ դրամ ընդհանուր գումար: Ըստ էության 100 մլն դոլար 2018-2020 թթ ներդրվել է համայնքներում կոնկրետ կապիտալ ծրագրերով»,-ասաց վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին