Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    491
    498

  • EUR

    553,5
    565,5

  • RUB

    6,61
    6,85

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Կորեայի միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

27 Հոկտեմբեր, 2021 14:47
Հայաստանի և Կորեայի միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կորեայի Հանրապետության գենդերային հավասարության և ընտանիքի նախարարության միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը է ստորագրվել:

Հուշագրի նպատակն է տեղեկատվության փոխանակման և երկու երկրների կողմից կազմակերպվող միջոցառումներին ու գործողություններին մասնակցելու միջոցով խրախուսել երիտասարդությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցությունը:

Կողմերը համագործակցելու են երիտասարդությանն առնչվող հարցերով միջազգային գիտաժողովների ու սեմինարների հրավերների տրամադրման, երիտասարդությանն առնչվող տպագիր նյութերի, ֆիլմերի, փորձի և այլ տեղեկությունների փոխանակման, երկու երկրներում կազմակերպվող երիտասարդական ճամբարների, փառատոների և այլ միջոցառումների մասնակցության խրախուսման միջոցով:

Համագործակցությունը երիտասարդության ոլորտում ստեղծում է համատեղ ծրագրեր իրականացնելու նոր հնարավորություններ, իսկ փոխհամագործակցության նոր հարթակների ստեղծմամբ հնարավոր կլինի նաև զարգացնել երկու պետությունների երիտասարդ սերունդների միջև շփումները:

 

Լրահոս

Դիտել ավելին