Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում քննարկեց Արտակ Մանուկյանի թեկնածությունը

27 Հոկտեմբեր, 2021 12:39
ԱԺ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում քննարկեց Արտակ Մանուկյանի թեկնածությունը

Այսօրվա ԱԺ նիստում քննարկվեց նաև Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում  Արտակ Մանուկյանի թեկնածության առաջադրումը: Առաջարկն իրականացվեց ԱԺ ֆինանսավարկային և  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից։  Մանուկյանի թեկնածությունն առաջարկեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

 «Կարծում եմ՝ իմ կենսագրության մեջ չեմ ունեցել որևէ կետ, որն ինձ զերծ պահի այս պաշտոնին հավակնելու համար՝ հաշվի առնելով այն փորձառությունը, որը ես ունեմ: Կարծում եմ, որ որոշակի հավելյալ արժեք կարող եմ ներկայացնել այնպիսի բարձր մասնագիտական կարողություններ ունեցող կառույցին, ինչպիսին Կենտրոնական բանկն է»,- իր ելույթի ժամանակ ասաց Մանուկյանը և հավելեց նաև, որ ԿԲ կայքում առկա է միայն 2018-2020 թթ ռազմավարությունը, Եվ տարին ավարտվում է, ենթադրվում է, որ 2021-ը պետք է բաց թողած չլինի։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին