Կարևոր իրադարձություններ

Վայոց Ձորի մարզում «04»-ը բախվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին. կա 4 վիրավոր

27 Հոկտեմբեր, 2021 12:10
Վայոց Ձորի մարզում «04»-ը բախվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին. կա 4 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենան Վայոց Ձորի մարզից դեպի Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհի՝ Աղնջաձոր գյուղի վարչական տարածքում բախվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշարձանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, օպերատիվորեն ժամանած «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի բժիշկների կղմից նախ տեղումաառջին բուժօգնոթյունն են ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին