Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

27 Հոկտեմբեր, 2021 10:29
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Այսօր, հեկտեմբերի 27-ին մեկնարկած ԱԺ նիստի ընթացքում, առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր:

Իր խոսքում ինչպես նշում է էկոնոմիկայի նախարար  Վահան Քերոբյանը՝ տոն և հանգստյան օրերը կրճատելու և ոչ աշխատանքային լինելու հանգամանքը իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման, արտահանման և ներմուծման ծավալների, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա:

Նախագիծն ընդունվեց՝ կողմ 53, դեմ 16, ձեռնպահ 3 ձայներով։

 

Լրահոս

Դիտել ավելին