Կարևոր իրադարձություններ

Մակունցն ու կոնգրեսական Քլարկը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության մի շարք հարցեր

27 Հոկտեմբեր, 2021 10:10
Մակունցն ու կոնգրեսական Քլարկը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության մի շարք հարցեր
Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի օգնական, կոնգրեսական Քեթրին Քլարկի հետ։ Քեթրին Քլարկը Ներկայացուցիչների պալատի կարևոր հանձնաժողովներից մեկի՝ հատկացումների հանձնաժողովի անդամ է։
 
Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին՝ Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Իր հերթին՝ կոնգրեսական Քլարկը բարձր է գնահատել ամերիկայահայության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։
 
Դեսպան Մակունցը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում ներկա իրավիճակը, համավարակի դեմ պայքարում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերը։
 
Հանդիպման ընթացքում զրուցակիները քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հետագա համագործակցության խորացմանը միտված հարցեր: Այդ կապակցությամբ կոնգրեսականը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել օրենսդիր մարմինների միջև համագործակցության խթանման ուղղությամբ։
 

Լրահոս

Դիտել ավելին