Կարևոր իրադարձություններ

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարին

27 Հոկտեմբեր, 2021 08:38
Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22-րդ տարին

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 22 տարին: 1999 թվականի հենց այդ օրը՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Ազգային ժողովում զինված խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ոճրագործություն, ահաբեկչություն՝ ըստ էության գլխատելով պետությունը:

Ահաբեկչությանը զոհ դարձան 8 պետական գործիչներ՝ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

 

Լրահոս

Դիտել ավելին