Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում ավտովթար է եղել. Opel-ը մխճվել է КамАЗ-ի հետնամասի մեջ. կան վիրավորներ

26 Հոկտեմբեր, 2021 22:59
Սյունիքի մարզում ավտովթար է եղել. Opel-ը մխճվել է КамАЗ-ի հետնամասի մեջ. կան վիրավորներ

Այսօր Սյունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Երևան-Մեղրի ավտոճանապարհին Opel Ventra մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված КамАЗ 53213 մակնիշի  բեռնատարի հետնամասին՝ մխրճվելով: Այս մասին տեղեկանում ենք  Shamshyan.com կայքից: 

Աղբյուրի հաղորդմամբ, Opel-ի վարորդը Կապան քաղաքի բնակիչ, 20-ամյա  Ջոն Սահակյանն է, իսկ բեռնատարի վարորդը՝ Գորիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Արթուր Հայրապետյանը:

Վնասվածքներ են ստացել Ջ. Սահակյանն ու նրա ուղևորը՝ Կապանի բնակիչ, 20-ամյա Թաթուլ Ավանեսյանը:

Վերջիններս տեղափոխվել են «Կապան» ԲԿ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին