Կարևոր իրադարձություններ

Պետական Կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու

26 Հոկտեմբեր, 2021 22:05
 Պետական Կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու

 Պետական Կամերային երաժշտական թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չեն խաղալու: Այս մասին նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ:

« Սիրելի հանդիսատես,

Մեր թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չենք խաղալու:

Գործունեության 33 տարիների ընթացքում մեր թատրոնն ունեցել է բազում նվաճումներ, մեծ պրեմիերաներ, հյուրախաղեր և ,ամենակարևորը, վայելել է հանդիսատեսի մեծ սերն ու համակրանքը:

Մենք Ձեր և Ձեր փոքրիկների կյանքի մի մասն էինք, իսկ դուք մեր... և այսօր մենք փակվում ենք:

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվում է և միանում է «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:

Թատրոնի շենքի տարածքը փոխանցվում է սիմֆոնիկ նվագախմբին, որպես փորձասենյակ:

Վստահ ենք, որ մեր թատրոնի տաղանդաշատ երիտասարդ դերասաններին դեռ կտեսնեք մեծ բեմերում:

ՄԵնք Ձեզ շատ սիրում ենք

Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին