Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու պայմաններում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այլևս որևէ խոչընդոտ չի լինի. Էրդողան

26 Հոկտեմբեր, 2021 21:58
Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու պայմաններում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այլևս որևէ խոչընդոտ չի լինի. Էրդողան

Թուրքիայի նախագահը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջան է մեկնել՝ մասնակցելու Վարանդայում (Ֆիզուլի) օդանավակայանի բացման արարողությանը: Այցի ընթացքում նա խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին և նոր նախապայման առաջ քաշել: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», հղում անելով թուրքական «Անադոլու» գործակալությանը, Թուրքիայի նախագահը Իլհամ Ալիևի հետ զրույցում նշել է.

 «Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու պայմաններում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այլևս որևէ խոչընդոտ չի լինի: Շատ կարևոր է, որ սահմանները հստակեցվեն և փոխադարձ ճանաչվեն: Այս ըմբռնումն է ընկած բարիդրացիական հարաբերությունների հիմքում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին